1.12.2025
Քննարկվել են Երևանի և Աստանայի համագործակցության հարցեր
06.08.2025
Քննարկվել են Երևանի և Աստանայի համագործակցության հարցեր

2025 թ. օգոստոսի 5-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Աստանայի ակիմ (քաղաքապետ) Ժենիս Կասիմբեկի հետ: Այս մասին տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Աստանայի միջև առևտրատնտեսական և հումանիտար-մշակութային ոլորտներում՝ քույր քաղաքներ դառնալու մասին 2024 թվականին ընդունված համաձայնագրի շրջանակներում համագործակցության առաջմղմանն առնչվող հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդներիականավոր ներկայացուցիչների հիշատակի հավերժացման առնչությամբ բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։ Դիտարկվել են նաև Աստանայում Հայաստանի դեսպանության գործունեության պայմանների արդիականացմանը միտված հարցեր՝ հայ-ղազախստանյան միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարների հաշվառմամբ: