4.05.2026
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ
16.08.2023
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

Այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը: Զրույցի ընթացքում առանձնակի կարեւորվել եւ հանգամանալից անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից շրջափակման հետեւանքով արդեն ութ ամիս Արցախում շարունակվող եւ օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների դեմ իրականացվող ակնհայտ ցեղասպանական քաղաքականությանը: ՀՀ երրորդ նախագահը եւ ԱՄՆ դեսպանն անդրադարձել են նաեւ ՀՀ ներքաղաքական եւ ժողովրդավարական խնդիրներին, տարածաշրջանի իրավիճակին եւ զարգացումներին, Արցախի հարցում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի, ՀՀԿ Գործադիր մարմնի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ: