24.11.2024
Փաշինյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց որոշումը՝ դադարեցնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։


Դատարանի որոշմամբ՝ վերացվել են նաև Ռոբերտ Քոչարյանի՝ սահմանը հատելու արգելքը, ինչպես նաև՝ գույքի վրա դրված արգելանքը։


Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում էր գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալու համար։