2.08.2025
ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են պետնախարար Գուրգեն Ներսիսյանին
10.03.2023
ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են պետնախարար Գուրգեն Ներսիսյանին

Մարտի 10-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են ԱՀ նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ, որի ժամանակ քննարկվել են հանրապետությունում շրջափակման հետևանքով ստեղծված խնդիրները և դրանց մեղմման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել ներկա ճգնաժամային պայմաններում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ընթացքին և ոլորտում առկա խնդիրներին: Խմբակցությունների ղեկավարները հարցեր են ուղղել Գուրգեն Ներսիսյանին՝ մարտի 7-ին տված հարցազրույցում արտահայտած որոշ մտքերի կապակցությամբ: Պետնախարարը նշել է, որ իր աշխատակազմի միջոցով արդեն պարզաբանումներ է տվել և որպես հիմք պետք է ընդունել դրանք: Երկուստեք համոզմունք են հայտնել, որ ԱՀ ԱԺ ապրիլի 14-ի հայտարարությունը շարունակում է մնալ որպես Արցախի պաշտոնական դիրքորոշում: