2.08.2025
Արմեն Աշոտյանին թույլ չեն տվել մեկնել ԵԺԿ-ի աշխատանքներին
09.03.2023
Արմեն Աշոտյանին թույլ չեն տվել մեկնել ԵԺԿ-ի աշխատանքներին

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլի կամակատար հանդիսացող Քննչական կոմիտեն նրա հրահանգով կրկին խանգարել է իմ գործուղմանը և մասնակցությանը Եվրոպայի ամենախոշոր և իշխող կուսակցության՝ ԵԺԿ-ի աշխատանքներին, այս անգամ՝ Հելսինկիում։ Քիչ առաջ ԵԺԿ Գլխավոր քարտուղար Թանասիս Բակոլասը իր պաշտոնական էջում խիստ քննադատել է Հայաստանի իշխանությունների այս արարքը: Նա, մասնավորապես, գրել է. «Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարությանը կրկին մերժել են ԵՄ այցելելու և ԵԺԿ Քաղաքական վեհաժողովին մասնակցելու։ Մենք դատապարտում ենք Հայաստանի իշխանություններին ժողովրդավարական գործընթացներին խոչընդոտներ ստեղծելու համար և կոչ ենք անում նրանց դադարել չարաշահել իրավապահ համակարգը ընդդեմ քաղաքական օպոնենտների»»։