Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 4-րդ փողոցը (սկսվում է Արմեն Խոստիկյան փողոցից, հասնում՝ Շահամիրյանների փողոց) կանվանակոչվի հայ բարերար Լևոն Հայրապետյանի անվամբ՝ «Լևոն Հայրապետյան փողոց»: Այս մասին որոշումը ներառված է Երևանի ավագանու վաղվա՝ հունիսի 27-ի հերթական նիստում։