Քաղաքագետներ Սուրեն Սահակյանը և Արեգ Քոչինյանը, որոնք հրավիրվել էին Հ1` բանավիճելու, բակում միմյանց քաշքշել, վիրավորել են։ Դեպքի վայր են ժամանել իրավապահները։ Այս մասին գրում է «Հրապարակը»: ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նման դեպքի վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել ոստիկանություն, փոխանցվել է ՔԿ։