Թուրքիայի նախագահ ՌԵջեփ Թայիփ Էրդողանը Ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին Ազգային հետախուզության պետի պաշտոնում մատուցած ծառայությունների համար պարգևատրել է «Պետությանը մատուցած ծառայությունների համար բարձրագույն մեդալով»: Հաքան Ֆիդանը պարգևատրման ժամանակ նշել է. «Այս մեդալը ինձ հետ միասին իրենց պարտականությունը կատարելիս Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում, Իրաքում ձեր հրամանները կյանքի կոչելու համար նահատակված ընկերներիս անունից եմ ընդունում»: