22.04.2025
Վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ
prev Նախորդ նորություն

Միրզոյանն ու Խալեդ ալ-Էնանիին քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում համագործակցությունը

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրություններում թեկնածու, Եգիպտոսի տուրիզմի և հնությունների նախկին նախարար Խալեդ ալ-Էնանիին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի:

Վկայակոչելով Հայաստանի և Եգիպտոսի միջև վերջին շրջանի բարձրաստիճան այցերն և քննարկումները՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ նախագծերի իրականացման, ինչպես նաև երկու երկրների միջև բազմակողմ հարթակներում, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում, հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։

Երկուստեք ընդգծվել են երկու ժողովուրդներին կապող ամուր քաղաքակրթական և մշակութային կապերը։

Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի հանգամանքները պարզվում են. ՔԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան