Հայաստան բնական գազի մատակարարումը վերսկսվել է։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: ««Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Մայիսի 4-ին ժամը 16:30-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը»,- նշված է «Գազպրոմ Արմենիա»-ի տարածած հաղորդագրությունում: