ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին այս տարիներին կատարած աշխատանքի, ներդրած ավանդի, փորձի ու գիտելիքների համար և հաջողություններ է մաղթել նրանց հետագա աշխատանքում։ Այնուհետև քննարկվել են առաջիկա հրատապ անելիքները։