Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Կորեայի հետ փոխադարձ հարգանքի և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առավել կխորացնենք և կամրապնդենք հայ-կորեական համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: