18.02.2026
Կորոնավիրուսի հիվանդացությունից բուժված քաղաքացիների թիվը հասել է 14-ի. Արսեն Թորոսյան
24.03.2020
Կորոնավիրուսի հիվանդացությունից բուժված քաղաքացիների թիվը հասել է 14-ի. Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսի հիվանդացությունից բուժված քաղաքացիների թիվը հասել է 14-ի: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այսօր գումարային ունենք հետևյալ դրական արդյունքները․ ✅ Բուժված 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։ ✅ Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի տեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո, նրանք նույնպես դուրս կգրվեն։ ✅ Մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ը իրենց շենքում մեկուսացվածներից (արդեն իսկ այսօր հայտարարված), իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից», - ասված է նրա գրառման մեջ։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր 4 ապաքինվածների մասին: