15.05.2025
Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերիյ Օսիպյանն ազատվեց ոստիկանապետի պաշտոնից
18.09.2019
Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերիյ Օսիպյանն ազատվեց ոստիկանապետի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: Օսիպյանի հնարավոր հրաժարականի մասին հայտնի դարձավ նախօրեին մամուլից: Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Օսիպյանին ոստիկանապետ նշանակելիս ասել էր. «Ես մտածեցի, որ հեղափոխությունից առաջ մենք՝ ես ու Վալերի Օսիպյանը, դուք և Վալերի Օսպիյանը գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում: Մտածեցի, որ այո որոշումը պետք է սիմվոլիկ նշանակություն ունենա, և այդ որոշումից հետո բոլորս մի կողմում պետք է հայտնվենք»։ Հրաժարականի պատճառները անհայտ են: