7.06.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին` վերընրտվելու կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն. ԿԳՄՍ նախարար

Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական եւ միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ եւ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։


Նա, մասնավորապես, գրել է.


«Սովորողները կգնան դպրոց


Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական եւ միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ եւ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:


Բուհերի եւ մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:


Պարետատունը, մեր մյուս գործընկերները եւ նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը եւ ուղեցույցները, որոնք կհրապարակվեն եւ կտարածվեն առաջիկա օրերին: Խնդրում ենք այս հարցում հետեւել բացառապես պաշտոնական լրահոսին՝ կառավարության, պարետատան, նախարարության եւ նախարարի էջերին:


Սիրելի ուսուցիչներ, ծնողներ եւ աշակերտներ, առաջիկա շաբաթներին մենք պետք է միասին ապահովենք ուսումնական տարվա հաջող մեկնարկը եւ բնականոն ընթացքը՝ հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները եւ բացառելով մեդիասադրանքները»։



 

Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում. նախագահ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին