Հայաստանում մայիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք և 1 մահ: Մահացել է ևս մեկ պացիենտ, որի մոտ ախտորոշվել է COVID-19, սակայն մահվան պատճառն այլ է եղել: Այս մասին հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին մեկ օրվա ընթացքում առողջացել է 33 պացիենտ: Բացասական թեստերի քանակը 1043 է: Թարմացված տվյլաների համարաձայն, այս պահին ընդհանուր պատկերը հանրապետությունում այսպիսին է. Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 3029 Առողջացածներ - 1218 Փաստացի բուժվողներ -1758 Ընդհանուր թեստեր - 29205 Մահվան ելքեր - 43 Մահվան ելքեր այլ պատճառով –10