Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիջիթ Մակրոնի անունից տրված ընթրիքին, հայտնում են ՀՀ կառավարությունից։ Ընթրիքը մատուցվել է ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի մասնակիցների։