Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ մահվան դեպքերից մեկն արձնագրվել է բուժաշխատողի մոտ: «59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես մանկաբույժ: Շնորհակալ ենք բժշկուհուն իր պատասխանատու և նվիրումով աշխատանքի, հոգատար վերաբերմունքի համար:Այս դժվարին փորձությամբ անցնում է նաև նրա ընտանիքը՝ կրելով սիրելի մարդու անժամանակ ու անդառնալի կորուստը: Առողջապահության նախարարությունը ցավակցում է բժշկուհու ընտանիքի անդամներին»,- գրել է խոսնակը: VERELQ-ը հիշեցնում է, որ վերջին մեկ օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 439 նոր դեպք և 16 մահ: