Արցախի փրկարարներն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերսկսել են որոնողական աշխատանքները: ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ փրկարարական ջոկատներն այսօր որոնումներ են իրականացնելու Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Նշվում է, որ վերջին երկու օրերի ընթացքում աշխատանքները դադարեցվել էին ռուսական ու ադրբեջանական զինված ուժերում կատարվող հերթափոխերի հետ: