Ադրբեջանը հերթական անգամ խախտեց մարդասիրական նպատակներով Մոսկվայում կրակի դադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունը։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Րոպեներ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Թիրախակետում` քաղաքացիական ենթակառուցվածքներն են։Զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար չկան։