16.06.2025
Այս պահին մարտերն ընթանում են, բայց ուժգնությունը զգալիորեն թուլացել է. Հովհաննիսյան
06.11.2020
Այս պահին մարտերն ընթանում են, բայց ուժգնությունը զգալիորեն թուլացել է. Հովհաննիսյան

Արդեն շուրջ երկու օր Շուշիի շրջակայքում մարտերը չեն դադարում: Այսօր և երեկ գիշերը, բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրա և Շուշիի մերձակայքում: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:"Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, ապա այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր",- շեշտեց նա:Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «Գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է: "Այս պահին մարտերն ընթանում են, բայց ուժգնությունը զգալիորեն թուլացել է: Այլ ճակատներոււմ հիմնականում համեմատաբար ավելի թույլ գործողություններ են կատարվել",- հավելեց նա: