«Ազատամարտիկների դաշինք» միության անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ: Պետրոսյանը տեղեկացրել է, որ առաջարկն այսօր ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանից: VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ազատման դիմում էր ներկայացրել: