«Սկատ» ավիաընկերությունը մայիսի 28-ից կիրականացնի Ակտաու- Երևան- Ակտաու երթուղով չվերթեր: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր (մեկնումը Երևանից):Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը: