Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը շուտով կլքի զբաղեցրած պաշտոնը, հայտնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Հիշեցնենք, որ Կարապետյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ փոխարինելով Վաղարշակ Հարությունյանին: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնում կնշանակվի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Արշակ Կարապետյանի պաշտոնանկության պատճառների մասին մանրամասներ չեն հայտնվում, սակայն պետք է նշել, որ այն տեղի է ունենում վերջին օրերին Ադրբեջանի հետ սահմանին աճող լարվածության ֆոնին: