Հայաստանում նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 982 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 330 895 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 271 138, վերջին մեկ օրում` 10 870 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 23 856 պացիենտ․ մեկ օրում նվազել է 226-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 298 492 անձ` վերջին մեկ օրում 1 153 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 46 քաղաքացի, մահացածների թիվը 7 153 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1394 է: