Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը մինչև 2024 թվականը ավելանալու է 3,7 միլիարդ ռուբլով: Այս մասին այսօր Երևանում ընթացող հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա տեղեկացրեց, որ մոտ ժամանակներում ՀԿԵ-ի մասնակցությամբ նախատեսվում է վերականգնել Կովկաս և Փոթի նավահանգիստների միջև լաստանավային հաղորդակցությունը։ «Դա հնարավորություն կտա ավելացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը», - ասաց Գրիգորյանը։