ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն հոկտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքն ու հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել երկու պետությունների պաշպանության նախարարությունների միջև ներկայիս փոխգործակցության մակարդակը: