1.11.2025
Կալանք է դրվել Մանվել Գրիգորյանի գույքի վրա. կինը և զավակները հրավիրվել են դատախազություն
18.01.2022
Կալանք է դրվել Մանվել Գրիգորյանի գույքի վրա. կինը և զավակները հրավիրվել են դատախազություն

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ և զավակների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը: Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց: Մանվել Գրիգորյանին փոխկապակցված անձինք՝ կինը, որդիներն ու աղջիկները, հրավիրվել են դատախազություն՝ վարույթի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար: Ըստ դատախազության՝ ժառանգության իրավունքով նրանց պատկանող գույքը ենթակա է բռնագանձման: Գլխավոր դատախազությունից «Լուրերին» պարզաբանել են, որ մահվան հանգամանքը օրենսդրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը չի բացառում: Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերին: