Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սերջիո Մատարելլային՝ Իտալիայի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.«Քաջատեղյակ լինելով երկրորդ անգամ նախագահի պաշտոնում չառաջադրվելու Ձեր մտադրությանը՝ ինձ հասկանալի է նման դժվարին որոշման կայացումը: Վստահ եմ, որ Ձեր՝ պետական մտածողությամբ հզոր գործչի և հարուստ ներաշխարհով անհատականության այդ որոշումը բխում էր սեփական երկրի և ժողովրդի նկատմամբ ունեցած պատասխանատվությունից:Լիահույս եմ, որ մոտ ապագայում, դեռ շատ առիթներ կունենանք հանդիպելու և ավելի մանրամասն քննարկելու մեզ հետաքրքրող հարցերը»: