Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի Հանրապետության նախագահ Գուստավո Պետրոյին՝ Կոլումբիայի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կոլումբիայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կզարգացնենք հայ-կոլումբիական հարաբերությունները՝ ի նպաստ երկու երկրների ու ժողովուրդների բարօրության»: