Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մայիսի 23-ին, ուղերձով հանդես կգա ներքին և արտաքին խնդիրների վերաբերյալ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։ Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 22-ին, Արցախում մեծ վրդովմունք ու զայրույթ էր առաջացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մամուլի ասուլիսում, որում նա հաստատում էր Արցախն Ադրբեջանի կազմում ներառելու պատրաստակամությունը։ Արցախի Հանրապետության խորհրդարանը հրավիրել է արտահերթ նիստ և ընդունել հայտարարություն: