13.08.2026
Պենտագոն.Իսլամական պետության ջախջախման համար կպահանջվի մինչև 10 տարի
12.06.2015
Պենտագոն.Իսլամական պետության ջախջախման համար կպահանջվի մինչև 10 տարի

Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման ջախջախման համար միջազգային կոալիցիայից կպահանջվի մինչև տաս տարի ժամանակ: Այդ մասին CBS News-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ռեյ Օդիերնոն: «Դա երեք, հինգ կամ տաս տարվա խնդիր է, այն անհնար է լուծել մեկ գիշերվա ընթացքում: ԱՄՆ-ը չի կարողանում գլուխ հանել Իսլամական պետությունից միայնակ: Մենք միայն կարող ենք աջակցություն ցուցաբերել»,-հայտարարել է նաև և հավելել, որ ծայրահեղականների դեմ պայքարը պետք է ակտիվացնեն հենց արաբական երկրները, մասնավորապես, Իրաքը: Գեներալի խոսքով, Բաղդադը պետք է լուրջ ուշադրություն դարձնի մարտիկների պատրաստմանը, որոնք պատրաստ են կռվել հանուն պետության: Վերջերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրաքի վարչապետ Հայդեր Աբադիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դեռևս լիարժեք ռազմավարություն չունի Իրաքը՝ "Իսլամական պետություն" խմբավորումից ազատագրելու համար: Նրա խոսքով, իրաքցիներն իրենք պետք է ջանքեր գործադրեն իրենց երկիրը ջիհադականներից ազատագրելու համար Մինչ այդ, Պենտագոնում հայտարարել էին, որ Վաշինգտոնը Իսլամական պետության դեմ պայքարելու համար ծախսել է 2,7 միլիարդ դոլար: