25.11.2024
Սերժ Սարգսյանը ցավակցել է Թուրքիայի նախագահին
prev Նախորդ նորություն

Շտայնմայեր. Ստատուս քվոն տևականորեն այս կերպ հնարավոր չի լինելու պահպանել

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ստատուս քվոն տևականորեն այս կերպ հնարավոր չի լինելու պահպանել: Այս մասին այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Նրա խոսքով` դա ԵԱՀԿ-ի համար պարզ է դարձել:

«Որքան երկարում է այս հակամարտությունը, այնքան մեծանում է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը: Մենք պետք է ջանանք խուսափել դրանից: ԵԱՀԿ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի գտնվի տևական լուծում, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջերս երկու անգամ հանդիպեցին: Եվ եթե ամփոփենք այն միջոցառումները, որոնք իրականցվում են ԵԱՀԿ կողմից, կարելի է ասել, որ շփման գծում այս ամենը իրավիճակը հանդարտեցրել է»,- ասել է Շտայնմայերը` ընդգծելով, որ սկզբունքորեն ճիշտ ճանապարհին ենք:

ԵԱՀԿ գործող նախագահը շեշտել է, որ պետք է ամեն ջանք գործադրվի առկա իրավիճակը պահպանելու համար, որպեսզի բանակցային գործընթացն ավելի նյութական դառնա.
«Դրա համար մեզ անհրաժեշտ են ԵԱՀԿ ջանքերը, Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, նաև հակամարտության կողմերի պատրաստակամությունը՝ գնալ զիջումների»,- հավելել է Շտայնմայերը: