Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռէջեփ Թայիփ Էրդողանի հետ կհանդիպի օգոստոսի առաջին տասնօրյակում: Հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի տարածքում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Վերջինիս խոսքով, քաղաքը, որտեղ տեղի կունենա հանդիպումը, ինչպես նաև դրա կոնկրետ ժամկետը դեռ չեն հստակեցվել. «Այժմ դիվանագիտական խողովակներով նախապատրաստվում և քննարկվում է Պուտին-Էրդողան հանդիպումը», — ՏԱՍՍ հաղորդմամբ ասել է խոսնակը: Միևնույն ժամանակ նա հերքել է տեղեկությունը, թե ՌԴ և Թուրքիայի նախագահները հնարավոր է հանդիպեն Բաքվում: Պեսկովը նշել է, որ Բաքվում նախատեսված է եռակողմ հանդիպում ՌԴ, Ադրբեջանի և Իրանի նախագահների մասնակցությամբ: Հիշեցնենք, հուլիսի 17-ին կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց, որի ժամանակ կողմերը համաձայնվել են հանդիպել առաջիկայում: