Ադրբեջանա–իսրայելական հարաբերությունների ներկա մակարդակը իդեալական է և շատ լավ կլիներ, եթե դրանք այդպիսի մնային նաև ապագայում։ Իսրայելում պետք է աղոթեն Ադրբեջանի կայունության համար։ Պատմությունն ու աշխարհաքաղաքականությունը նախանշել են Իսրայելի ու Ադրբեջանի գործընկերությունն ու դաշնակցությունը։ Այդ մասին հայտարարել է իսրայելցի պատմաբան, ForumDaily–ի խմբագիր Շիմոն Բրիմանը։ Նա նշել է, որ ԱՄՆ հրեական լոբբին կարող է դառնալ կամուրջ`ԱՄՆ–ի նոր վարչակազմում Ադրբեջանի շահերի պաշտպանության համար։ Ըստ նրա, Բաքուն կարող էր կապեր հաստատել հրեական հանրապետական կոալիցիայի հետ, որոնք լուրջ ազդեցություն ունեն ԱՄՆ–ի Հանրապետական կուսակցության վրա, փոխանցում է haqqin.az–ը։ Նրա խոսքով, Ադրբեջանն իրավունք ունի վերականգնել իր տարածքային ամբողջականությունն ու դրա համար օգտագործել ԱՄՆ–ի հրեական լոբբիի օգնությունը։