3.02.2026
Ո՞ր դեպքում վարչապետը չի լինի ՀՀԿ ցուցակում
13.01.2017
Ո՞ր դեպքում վարչապետը չի լինի ՀՀԿ ցուցակում

Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, վերջին տարիներին ապրել եմ Երեւանից դուրս»: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ մեկնաբանելով այն հարցը, թե ինչպե՞ս է մասնակցություն ունենալու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, արդյո՞ք վերջին 4 տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում: Նշենք, որ համաձայն նոր Սահմանադրության՝ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար մայր օրենքը պահանջում է, որպեսզի թեկնածուն վերջին չորս տարում մշտապես բնակված լինի Հայաստանում եւ հանդիսանա միայն ՀՀ քաղաքացի: Նախկին Սահմանադրությունը 5 տարվա մշտական բնակության պահանջ էր առաջ քաշում: Իսկ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանել է, որ թեկնածուն համարվում է չորս տարի բնակված, եթե ընտրություններին նախորդող 4 տարիներին առնվազն 731 օր գտնվել է Հայաստանում: Կարեն Կարապետյանի խոսքով՝ եթե չհամապատասխանի այդ պահանջին, ապա նա ցուցակում չեմ լինի: Բայց մեկ հարցում նա հստակ գիտի իր անելիքը՝ քարոզելու է իր աշխատանքով և չի ղեկավարելու ՀՀԿ նախընտրական շտաբը, անգամ եթե իրեն նման առաջարկ արվի: «Նման առաջարկ չի եղել, լինելու դեպքում էլ ես կհրաժարվեմ ՀՀԿ շտաբը ղեկավարել»,- ասաց նա: Նշենք, որ վերջին օրերին մամուլը գրել էր, որ ՀՀԿ-ում ոչ մի կերպ չեն կարողանում լուծել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Հայաստանում չորս տարի մշտական բնակության վերաբերյալ տեղեկանքի հարցը: Ըստ այդ հրապարակումների՝ Կարապետյանը կտրականապես հրաժարվել է որևէ կեղծ տեղեկանքով պատգամավոր առաջադրվելու մտքից։ Նա պատրաստակամություն Է հայտնել ամբողջ քարոզարշավ բեռը ստանձնել, բայց չգնալ որևէ կեղծիքի: