Կրեմլում հետևում են Հայաստանում առկա իրավիճակին, հույս ունենք, որ ամենը կլինի օրենքի շրջանակում: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մենք հետևում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում և հույս ունենք, որ ամեն ինչ կընթանա օրենքի շրջանակներում»,- ասել է նա: Նա հիշեցրել է, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Սերժ Սարգսյանին, իսկ ավելի ուշ զանգահարել վերջինիս և շնորհավորել վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: