11.10.2026
Եկել է նաեւ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման ժամանակը. վարչապետ (տեսանյութ)
30.05.2020
Եկել է նաեւ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման ժամանակը. վարչապետ (տեսանյութ)

Եկել է նաեւ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման եւ գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը: Այդ մասին կառավարությունում այսօր՝ մայիսի 30-ին, տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պետություն-քաղաքացի հարաբերություններում իրականացվող փոփոխությունների նպատակը պետականության եւ նրա պոտենցիալի հզորացումն է: Եկել է նաեւ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման եւ գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը՝ գրառման հետ տեղադրելով խորհրդակցության վերաբերյալ տեսանյութ: Կառավարությունն օրեր առաջ հավանություն տվեց Հարկային օրենսգրքում գույքահարկի վերաբերյալ փոփոխությունների փաթեթը: Նոր փոփոխություններով առաջարկվում է գույքահարկը գանձել ոչ թե գույքի կադաստրային, այլ շուկայական գնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն անվանեց «շքեղության հարկի» տեսակ, որը, նրա խոսքով, կարող է նպաստել նաև քաղաքաշինական մշակույթի զարգացմանը: