Երևանում "կարմիր բերետավորները" (հատուկջոկատայինները) կրկին բռնի ուժ են գործադրում։ Նրանք սկսել են բերման ենթարկել ցուցարարներին, ովքեր վաղ առավոտից փորձում են շրջափակել Երևանի կենտրոնական փողոցները՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: "Տավուշը հանուն հայրենիքի" ընդդիմադիր շարժման հոգևոր առաջնորդ Բագրատ Սրբազանը նախօրեին կոչ է արել քաղաքացիական անհնազանդության ակցիաների միջոցով խստացնել ճնշումներն իշխանության վրա: Մարդիկ փողոցները փակում են նստարանների և աղբամանների օգնությամբ։ Սոցցանցերում տարածվել են ցուցարարների դաժան ձերբակալության կադրերը։