Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ ՊՆ-ից հայտնում են, որ երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ։ Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ նախօրեին Ջերմուկի զորամասից 2 զինվոր է անհետացել, հնարավոր է՝ մնացել են ձնաբքի տակ: Խոսքը Կարեն Շահնազարյանի և Աղասի Հովհաննիսյանի մասին է: