Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավոր այցով մեկնել է Արցախ:Քաղաքապետի խոսնակը տեղեկացնում է, որ այցի ընթացքում Մարությանը, մասնավորապես, կհանդիպի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ:Օրակարգում երկու մայրաքաղաքների միջեւ փոխգործակցությանը վերաբերող հարցեր են: