Ռուսական պատվիրակությունը չորեքշաբթի երեկոյան բանակցությունների վայրում կսպասի Ուկրաինայի ներկայացուցիչներին։ ՌԻԱ Նովոստի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իրոք, հակասական տեղեկատվության որոշակի տարր կա: Բայց ես ձեզ կասեմ, թե որ մասը չի վերաբերում հակասական տեղեկատվությանը: Այսպիսով, այսօր կեսօրին, մեր պատվիրակությունը տեղում կլինի և կսպասի ուկրաինացի բանակցողներին»,- ասել է նա: Միաժամանակ Կրեմլի խոսնակը հրաժարվել է կանխատեսումներ անել։ «Այս իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները մի քանի անգամ միանգամայն հստակ ձևակերպվել են Ռուսաստանի նախագահի կողմից»,- ասել է Պեսկովը՝ նախապես չնշելով բանակցությունների վայրը։ Հիշեցնենք, որ բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին։