Շուտով Հայաստանում կբացվի Կովկասում իր շքեղությամբ նմանը չունեցող «Դվին» հյուրանոցային համալիրը: Այն ներառելու է ուղղաթիռի կայանատեղի, խաղահրապարակներ, լողավազաններ, ռեստորաններ, ակումբներ, կոնֆերանս կենտրոններ, թատրոն և կինոթատրոն: «Դվին» համալիրի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ունենալու է A կարգի բիզնես կենտրոն՝ ապահովված նորագույն տեխնոլոգիաներով և ենթակառուցվածքներով հաջողված բիզնեսների համար: Հյուրանոցային համալիրը կունենա շուրջ 190 համար և ստորգետնյա ավտոկայանատեղի` նախատեսված 600 մեքենայի համար: