Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 610-ի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2479 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 988 475 է: Փաստացի այս պահին բուժվում է 2060 պացիենտ, նվազել է 7-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 410 252 անձ` վերջին մեկ օրում 23 անձ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել: Մահացածների թիվը 8619 է: Այլ հիվանդությունից մահացած քաղաքացիների թիվը, որոնք ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, 1679 է: