Հունվարի 14-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, կատարվել է 4811 թեստավորում: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, մեկ օրում առողջացել է 101 մարդ, գրանցվել է 1 մահվան դեպք: «Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 084 դեպք, որոնցից 333 412 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4142 պացիենտ», - հայտնում են ԱՆ-ից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8015 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1515 է: Ընդհանուր կատարվել է 2 630 763 թեստավորում: