«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը աշնան սկզբին համագումար կանցկացնի։ «Համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընդունած որոշման՝ կուսակցության հերթական համագումարը կկայանա սույն թվականի սեպտեմբերի 18-ին։ Կուսակցության վարչության անդամի թեկնածուների առաջադրման ժամկետ է սահմանվել սույն թվականի մայիսի 19-ից 31-ը»,– ասված է հաղորդագրության մեջ։