Վերջին երկու տարում Ադրբեջանը 14 մլրդ դոլարի ներդրումներ է կատարել Թուրքիայում, իսկ Թուրքիան՝ Ադրբեջանում 12 մլրդ դոլարի:Այդ մասին Բաքվում՝ Caspian Oil&Gas-2018 համաժողովում հայտարարել է՝ Turkish Petroleum ընկերության վարչության նախագահ ու գլխավոր տնօրեն Մելիհ Խան Բիլգինը: Նրա խոսքով, Թուրքիան հանդիսանում է Ադրբեջանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը: «Այս տարվա երկրորդ եռամսյակում Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունը հասել է կեսմիլիարդ դոլարի: Թուրքիան մասնակցել է Ադրբեջանի մի շարք խոշոր մասշտաբի նախագծերին: Դրանցից ամենադժվարեընից մեկը՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն է, որն արդեն աշխատում է: Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են ընդլայնել՝ էներգետիկ անվտանգության վերաբերյալ համագործակցության մասին պայմանագիրը»: