16.11.2025
ՄԽ-ն զգուշացրել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ-ներին առաջնագծում իրավիճակը սրելու վտանգի մասին
28.09.2018
ՄԽ-ն զգուշացրել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ-ներին առաջնագծում իրավիճակը սրելու վտանգի մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը սեպտեմբերի 25-27-ն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի շրջանակներում առանձին եւ համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որի արդյունքներով հանդես են եկել հայտարարությամբ:«Նախարարները շարունակել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները: Համանախագահները եւ ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում եւ դիմել են պարզաբանումների համար՝ կապված վերջին շրջանում անհանգստություն առաջացնող մի շարք միջադեպերի ու հայտարարությունների հետ: Համանախագահները խորը ափսոսանք են հայտնել շարունակվող զոհերի կապակցությամբ: Նրանք զգուշացրել են նախարարների լարվածության վտանգների մասին, կոչ են արել կողմերին կառուցողական կերպով մասնակցել դրական մթնոլորտի ձեւավորմանը եւ խուսափել հռետորաբանությունը, որը կարող է լարել իրավիճակը: Համանախագահները ընդգծել են, որ համապարփակ կարգավորումը կպահանջի փոխզիջումներ բոլոր կողմերից: Այս համատեքստում ԱԳ նախարարները հաստատել են բանակցություններն ակտիվացնելուն ուղղված միջոցառումների եւ լարվածությունը թուլացնելուն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու կարեւորությունը: Նախարարները պայմանավորվել են եւս մեկ անգամ հանդիպել մինչեւ տարեվերջ: Համանախագահները նախատեսում են տարածաշրջան այցելել մոտ ապագայում, որից հետո բանակցությունների մասին կտեղեկացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ Մշտական խորհրդին»: