22.11.2024
Իսրայելը հարվածեց Սիրիան Լիբանանի տարածքից
prev Նախորդ նորություն

Պանդեմիայի համատեքստում ԱՄՆ-ն խստացրել է պատժամիջոցներն Իրանի դեմ. Ռոհանի

Կորոնավիրուսի պանդեմիայի համատեքստում Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների խստացումը միջազգային իրավունքի խախտում է: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Հարավային Աֆրիկայի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:


«Այն ժամանակ, երբ կորոնավիրուսը տարածվում է ամբողջ աշխարհում և պետությունների միջև հարաբերությունների փոփոխություն կատարելու անհրաժեշտություն կա, Միացյալ Նահանգները, ցավոք սրտի, խստացնում են պատժամիջոցները Իրանի ժողովրդի դեմ: Վաշինգտոնը խախտում է ոչ միայն միջազգային իրավունքը, այլև միջազգային առողջապահական կանոնները՝ խոչընդոտելով Իրան բժշկական օգնության մատակարարմանը», - ասել է Ռոհանին:


Իր հերթին, նախագահ Սիրիլ Ռամապոսան նույնպես անժամանակ է որակել Թեհրանի դեմ Վաշինգտոնի կողմից կիրառվող միջոցները: «Ներկայումս անհրաժեշտ է համատեղ աշխատանք ընդհանուր թշնամու` կորոնավիրուսին դիմակայելու համար: Այժմ սխալ ժամանակ է մարդկանց համար խնդիրներ ստեղծել՝ նրանց դեմ պատժամիջոցներ կիրառելով կամ նրանց վրա ճնշում գործադրելով», - ասել է Հարավային Աֆրիկայի նախագահը: