1.10.2024
Նիկոլը ոչ միայն չի պայքարում Արցախի համար, այլև չի թույլատրելու որևէ մեկը պայքարի. կարծիք
12.01.2023
Նիկոլը ոչ միայն չի պայքարում Արցախի համար, այլև չի թույլատրելու որևէ մեկը պայքարի. կարծիք

Պետք է արձանագրել, որ Նիկոլը ոչ միայն չի պայքարում Արցախի համար, այլև, նա չի թույլատրելու որևէ մեկին պայքարել Արցախի համար: Այս մասին գրում է Արցախի "Արդարություն" կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը: "Նիկոլի բռնապետական այս ռեժիմի կողմից Դաշնակցության դեմ սկսած հալածանքների նոր ալիքը դրա վառ ապացույցն է: Պարզ է, որ եթե Դաշնակցությունը Ֆրանսիայում հանուն Արցախի ցույց և ֆրանսիական քաղաքական էլիտաների համախմբում է կազմակերպում, Նիկոլի իշխանությունն էլ Հայաստանում պետք է հալածի դաշնակցականներին։ Այսպես կվերաբերվի բոլորի նկատմամբ, ովքեր կփորձեն պաշտպանել Արցախը: Ուստի հայ ժողովրդին ոչինչ չի մնում քան սահմանազատել Նիկոլի իշխանությունը հայ ժողովրդից և դիտարկել այդ խմբակը որպես հակազգային: Հայ ազատագրական պայքարը չի սկսվել Նիկոլ Փաշինյանով և չպետք է ավարտվի Նիկոլ Փաշինյանով",- գրել է Հակոբյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ արդեն մեկ ամիս է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Նախօրեին Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարեց՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեկվա ելույթները հաստատեցին, որ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է։ Փաստացի, Վարդանյանի այս հայտարարությունը կարելի է ընկալել այնպես, որ Արցախը ՀՀ իշխանությունների հետ հույս չի կապում: Մինչդեռ, օր օրի Արցախում հումանիտար ճգնաժամը խորանում է...